Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռեյտինգային ցուցակների վերանայման անհրաժեշտություն ՀՀԿ-ն չի տեսնում

Ռեյտինգային ցուցակների վերանայման անհրաժեշտություն ՀՀԿ-ն չի տեսնում
09.02.2018 | 15:15

Կոալիցիոն գործընկերություն չի նշանակում, որ բոլոր հարցերում կողմերը պետք է ունենան նույն կարծիքը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ հայտարարությանը, թե պետք է վերանայել ռեյտինգային ընտրակարգը:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում և «Ելքի», և «Ծառուկյան» դաշինքի, և մեր կոալիցիոն գործընկերոջ քաղաքական բոլոր կարծիքներին, բայց կոնկրետ համամասնական բաց ցուցակների հետ կապված կարող ենք նշել, որ այդ, այսպես ասած, ռեյտինգային ցուցակները իրենց արդարացրել են»,- ասաց նա և հավելեց, որ ՀՀԿ-ի նպատակը ժողովրդավարական համամասնական ընտրություն իրականացնելն է: «2017-ի ապրիլի 2-ի ընտրությունները բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից հայտարարվել են ժողովրդավարական»,- ասաց ՀՀԿ խոսնակը: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ռեյտինգայինը խոչընդոտ չի եղել: «Ավելին, իմ խորին համոզմամբ՝ այս տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են։ Եթե համամասնական ցուցակն ամբողջությամբ որոշում է կուսակցական ղեկավար մարմինը, տարածքային ցուցակների առկայությունը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին իրենք ընտրեն, թե ում են ցանկանում տեսնել պառլամենտում»,- ասաց Է. Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ տարածքային ցուցակները հնարավորություն են տալիս տարածքի ընտրողներին ունենալ իրենց սեփական պատգամավորին: «Մենք ռեյտինգային ցուցակների վերանայման անհրաժեշտություն այսօր չենք տեսնում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ